«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է»

«Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է»
27.10.2020 | 00:28

Հայ գրա­կան մտա­ծո­ղա­կան միտ­քը վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում այն­քան էլ հա­րուստ չի ե­ղել ժա­մա­նակ­նե­րը սար­սող, փո­թոր­կող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով, դրա­նով իսկ հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյանն ար­ժա­նա­ցած: Հրանտ Մաթևո­սյա­նի «Ահ­նի­ձոր» պա­տու­մը, Գուր­գեն Մա­հա­րու «Այր­վող այ­գես­տան­ներ» վե­պը, աս­վա­ծի ե­զա­կի վկա­յու­թյուն­ներ լի­նե­լուց զատ, ո­րո­շա­պես տե­ղայ­նաց­ված բնույթ և նշա­նա­ռու­թյուն ու­նեին:

Ցայ­սօր ան­խամ­րե­լի է հի­շյալ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նե­րի խոր­քա­յին-բո­վան­դա­կա­յին նշա­նա­կու­թյու­նը: Մի դեպ­քում զուտ մարդ­կա­յին և ի­րա­վա­կար­գա­յին խն­դիր­նե­րի հո­գե­բա­նո­րեն պատ­ճա­ռա­բան­ված հա­րա­սու­թյու­նը, մյուս դեպ­քում պատ­մա-մտա­ծո­ղա­կան մե­թո­դի վե­րա­նա­յումն ու վե­րարժևո­րու­մը (առ ազ­գա­յին ա­զա­տագ­րա­կան պայ­քարն ու­նե­ցած հան­դուգն դի­տար­կում­նե­րով) հա­սա­րա­կա­կան գի­տակց­ման մեջ ո­րո­շա­կի ճեղք­վածք­ներ էին ա­ռա­ջա­ցել, և սա ժա­մա­նա­կա­պա­հանջ ի­րո­ղու­թյուն էր, ինչ-ինչ ա­ռում­նե­րով դար­ձա­կե­տա­յին հայ մտա­ծո­ղա­կան մտ­քի ո­րո­նում­նե­րում: Սա­կայն այս ա­մե­նը ժա­մա­նա­կաշր­ջա­նի առ­ժա­մյա, սոս­կա­կան տպա­վո­րու­թյան ար­դյունք էր: Ի­րա­կա­նում մեր պատ­մու­թյան վե­րարժևոր­ման խն­դի­րը, նրա հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը ոչ հռե­տո­րա­կան շեշ­տադր­վա­ծու­թյամբ, ՇԱ­ՀԱՆ ՇԱՀ­ՆՈՒ­ՐԻ գրա­կան-գա­ղա­փա­րա­կան մտա­ծու­մի երկ­սայ­րի ճշ­մար­տու­թյան ա­ռանցքն է կազ­մել տա­կա­վին 1920-30-ա­կան թվա­կան­նե­րից:


«Նա­հան­ջը ա­ռանց եր­գի» (1929), «Յա­րա­լեզ­նե­րու դա­ւա­ճա­նու­թյու­նը» (1933), «Թեր­թիս կի­րակ­նօ­րյայ թյուը» (1958) և այլ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով Շահ­նու­րը ան­կա­րող էր չհն­չեց­նել հա­յի լի­նե­լիու­թյան տագ­նա­պը՝ ա­մե­նա­տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում, (մա­նա­վանդ որ վե­րապ­րել էր Մեծ ե­ղեռ­նը) հայ­րե­նազ­րկ­մամբ, տա­րագ­րու­թյան ողջ ըն­թաց­քում՝ Սփյուռ­քում հա­յու­թյան նա­հան­ջի և ինք­նա­հաս­տատ­ման ժա­մա­նա­կաշր­ջա­նում մինչև կյան­քի վեր­ջը (1973) միշտ հա­մոզ­ված, որ հա­յու­թյու­նը ու­նի պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյուն, միայն թե որ­դե­գիր լի­նի նո­րին մե­ծու­թյուն Ճշ­մար­տու­թյա­նը, իր ան­ցյա­լը և ներ­կան դի­տի պարզ, ան­խար­դախ, ոչ ինք­նա­խաբ ա­չոք: Եվ այս ա­մե­նի հա­մար պետք էր գրո­ղա­կան ի­րավ խի­զա­խում. Շահ­նու­րի ողջ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը այդ ե­զա­կի խի­զախ­ման ար­գա­սիք է։


«Ճշ­մար­տու­թյու­նը ծն­վում է միայն լիար­ժեք, երկ­կողմ բա­ցա­խո­սու­թյու­նից» (Կառլ Յաս­պերս): Այս պա­րա­գա­յին Շահ­նու­րի առ իր ժո­ղո­վուրդն ու­նե­ցած կար­ծի­քը՝ հա­յի բնույթն ու էու­թե­նա­կա­նու­թյու­նը ի­մաս­տա­սի­րո­ղի կեց­ված­քի ինք­նա­հորդ ար­տա­հայ­տու­թյունն էր, գրո­ղա­կան ինք­նազն­նում:
Այս­կերպ է միայն Շահ­նուրն ի­րեն ի­րա­վունք վե­րա­պա­հում ուր­վագ­ծե­լու հա­յու­թյան ան­ցած ճա­նա­պարհն ու հե­տա­գա ըն­թաց­քը ժո­ղովր­դի, ո­րը պատ­մա­կա­նու­թյան (ճա­կա­տագ­րի) բե­րու­մով մշ­տա­բար հա­սել է մի հան­գր­վա­նի նախ­կին ձա­խո­ղում­նե­րի բե­ռան տակ, ան­ճա­նաչ ա­ռար­կա­յա­կան ի­րա­կա­նու­թյա­նը և իր հա­վա­քա­կա­նու­թյան կա­րո­ղա­կա­նու­թյա­նը:


Շահ­նու­րյան խոսքն ու մտա­ծու­մը եր­բեմն չա­փա­զանց և չափն անց ինք­նա­մեր­կաց­նողն է՝ լիա­րյուն «հա­յի մը» գի­տակ­ցու­մով չդրսևո­րուած ազ­գա­յին տո­կու­նու­թյան չար­դա­րաց­վող պա­հան­ջով. «Եւ դուն, ե­րե­կի սե­րունդ, ջարդ­ված սե­րունդ, կու­րա­նամ քեզ ալ: Բա­ցի ձեր մե­ջը գտն­վող մեկ քա­նի կույս ար­վես­տա­գետ­ներ, դուք չէիք կր­նար չջարդ­վիլ ով ապ­րիլ 11-յան­ներ: Դուք պետք է որ ջարդ­վեիք, քա­նի որ ա­մեն բան ը­րիք ա­տոր հա­մար... Գի­տեմ որ ձե­նէ շա­տեր և շա­տեր (գրե­թէ բո­լորդ) բա­րի նպա­տակ­նե­րով տո­գո­րուած էիք, բա­րի կա­մե­ցո­ղու­թյուն ու­նէիք, եր­բեմն ու կը սի­րէիք Հա­յը: Բայց ա­տի­կայ բան մը չար­դա­րաց­նէր: Այն որ ազ­գի մը ճա­կա­տագ­րին հետ կը խա­ղայ, այն որ ժո­ղո­վուր­դի մը պա­տաս­խա­նա­տուու­թյու­նը վրան կ՛առ­նէ, ան կր­նայ ան­բա­րո­յա­կան ըլ­լալ, կր­նայ վատ ըլ­լալ, բայց պետք է, որ ՄԻՏՔ ու­նե­նայ և յա­ջո­ղի» («Ա­ւագ Ուր­բաթ»):
Հի­րա­վի, նպա­տա­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան՝ պարտ­վո­ղա­կա­նու­թյու­նից իս­պառ զերծ ազ­գա­յին ցան­կու­թյան ո­գե­շունչ բռն­կում:


Թվում է ա­նո­ղոք ու «ճշ­մար­տա­զանց» է Շահ­նուրն իր գնա­հա­տում­նե­րում՝ «...մե­ղա, հա­յուն ան­բու­ժե­լի կար­ճամ­տու­թյա­նը հա­մար», բայց պատ­մու­թյան ան­ցյալ և ներ­կա ըն­թաց­քը «բա­րո­յա­կան հաղ­թա­նակ­նե­րից» ճաք տվող ազ­գա­յին գր­քու­նակ սնա­փա­ռու­թյու­նը, սե­րունդ­նե­րի հետ սեր­տա­ճող, խո­րունկ թմ­բի­րից արթ­նաց­ման կոչ­նակ ե՞րբ է հն­չեց­նե­լու. «Մենք երբևի­ցէ մե­կը չխա­ծինք, մե­կը չզ­գետ­նե­ցինք, մենք օր մը օ­րանց մե­կուն չհաղ­թե­ցինք որ­պես­զի մեզ հար­գեին ծածկ­ված սար­սա­փով»:
Մի­ջան­կյալ նշենք, որ զգետ­նե­լու մեր ազ­գա­յին տո­կու­նու­թյու­նը պետք է դրսևոր­վեր Ար­ցա­խյան ցարդ շա­րու­նակ­վող հայ­րե­նա­կան ա­զա­տա­մար­տում, երբ ակն ընդ ա­կան մեր սխ­րա­լից գոր­ծե­լաո­ճից հիա­նում է հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյու­նը՝ և սար­սա­փում՝ խու­ճա­պա­հար վա­տա­բա­րո այ­լա­սեր թշ­նա­մին:


Ընդ­հան­րա­պես, տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ շահ­նու­րյան ազ­գա­յին գի­տակ­ցու­մի արժևո­րում­նե­րին տր­վել է պարտ­վո­ղա­կան, հա­յու­թյան հա­մար ան­կեն­սա­շահ դիր­քո­րոշ­ման ո­րա­կա­վո­րում: Ար­դյոք կա­րո՞ղ ենք հա­յոց ան­ցած ողջ ճա­նա­պար­հին ա­ռանձ­նաց­նել որևէ դաշ­նա­գիր պատ­մու­թյան մեջ հա­յան­պաստ դրսևո­րում­նե­րով. «Բո­լոր դռ­նե­րը գո­ցե­ցին, ...և բա­նա­լիին ծա­կե­րուն վրա մեյ­մեկ կնիք զար­կին, Հա­յուն չոր­ցած ա­րյու­նո­վը կազմ­ված»:
Խղճմ­տանք ու... քա­ղա­քա­կա­նու­թյուն. աշ­խար­հի քրիս­տո­նյա տե­րու­թյուն­նե­րի ան­գութ գու­թը հայ­ցե­լու ժա­մա­նա­կի իշ­խա­նա­վոր­նե­րի «մտա­վո­րա­կան» կեց­վածք, ու­ժա­կո­րույ­սի խո­նար­հում և պա­հան­ջա­տի­րա­կան նկր­տում­ներ, միա­ժա­մա­նակ... Ար­դյոք Շահ­նու­րի մտ­քի, ի­մա­ցա­կա­նու­թյան զար­մա­նա­լիո­րեն կան­խա­հաս պոռ­թկ­ման ար­գա­սի­քը չէ՞ այն, որ «ի­զուր, ի­զուր կը ջա­նա­յի ու­րա­ցու­մի պա­հերս եր­կա­րել և ա­ռանձ­նա­նալ իմ ան­ձիս հետ, դառ­նա­լով ար­հա­մար­հող ու շնա­կան հայ­կա­կան ի­րա­կա­նու­թյան հան­դեպ»:


Գրո­ղա­կան (ա­վե­լին՝ մարդ­կա­յին) ինք­նա­զո­հա­բեր­մամբ երևա­կա­յել ու բարձ­րա­ձայ­նել, ա­սել ճշ­մար­տու­թյուն­ներ, ո­րոնք այս­պես կոչ­ված, ըն­դու­նե­լի-ազ­գա­յին սխա­լա­կա­նու­թյունն են ցու­ցա­նում, գրե­թե ան­պատ­կե­րե­լի է, մա­նա­վանդ, երբ մի ողջ գի­տակ­ցա­կան կյանք է նվի­րա­բեր­վել ՀԱՅ-ի ան­կորս­տու­թյու­նը հնա­րա­վո­րինս ա­պա­հո­վե­լու հա­վա­տամ­քին: Շահ­նու­րի զուտ և միայն ազ­գա­յին շեշ­տա­դիր դա­տո­ղու­թյուն­նե­րի շր­ջա­գի­ծը չա­փա­զանց ընդ­լայն ու տա­րա­ծա­կան է՝ հա­յու­թյան ան­ցյա­լի, ներ­կա­յի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­րըն­թա­ցը իր ու­ժա­կա­նու­թյամբ է ակ­ներև-գոր­ծուն՝ ա­պա­գա­յի կան­խո­րո­շում­ներն ա­պա­հո­վող. «Մե­զի քիչ մը ման­կու­նակ կը թվի սա խոս­քը. «կամ պի­տի ըն­կղ­մինք, կամ պի­տի հաղ­թենք», ո­րով­հետև ափ­սոս հս­տա­կո­րեն չենք կր­նար տես­նել թե ինչ­պես պի­տի հաղ­թենք: ...Մե­զի հա­մար այ­սօր, այս ճգ­նա­ժա­մա­յին պա­հուն, գո­յու­թյուն չու­նի, գո­յու­թյուն պետք չէ ու­նե­նա Հա­յուն փր­կու­թե­նեն դուրս որևէ բան: Մե­զի հա­մար նա­խա­պա­տե­րազ­մա­կան փան­ջու­նիա­կան ի­մաստ մը չու­նին սա բա­ռե­րը, ըն­կե­րա­յին հարց, մարդ­կու­թյուն, աշ­խա­տա­վո­րու­թյուն: Ա­սոնք ա­մեն բա­նե ա­ռաջ կը նշա­նա­կեն: Աչ­քե­րը դե­պի Հա­յը» («Մենք»)։


Պատ­մու­թյան չյու­րա­ցու­մով շա­րու­նակ­վող Հա­յոց պատ­մու­թյու­նը, Մեծ ե­ղեռ­նի պատ­ճառ­նե­րի խնդ­րա­հա­րուց­ման հա­ճախ (միօ­րի­նակ կեր­պով) ի­րո­ղու­թյու­նը, Շահ­նու­րի հա­մար ա­նինք­նա­ճա­նա­չո­ղու­թյան ցա­վա­գին ար­տա­հայ­տու­թյուն լի­նե­լուց զատ, նաև կորս­տա­բեր էր, քան­զի շա­րու­նակ­վող ազ­գա­յին մտա­կեց­ված­քի և գա­ղա­փա­րա­բա­նու­թյան քնա­րեր­գա­կան նկր­տում­նե­րը տի­րող էին ու տի­րա­կան: (Ա­մենևին պատ­մա­կան ար­գելք չենք տես­նում նշե­լու, որ Բալ­կա­նյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ (մին­չե­ղեռ­նյան շր­ջան, 1912-1913 թթ.) շուրջ 300 հա­զար հա­յեր էին զին­վո­րագր­վել ռու­սա­կան բա­նակ, մյուս հա­կա­մարտ կող­մում հա­յու­թյա­նը զին­վո­րագր­վե­լու, ի­րա­կա­նում զի­նա­թա­փե­լու ծրա­գի­րը վա­ղօ­րոք էր նա­խա­տես­վել: Ե­րիտ­թուր­քե­րի կող­մից անց­կաց­վում էին պե­տա­կա­նո­րեն ծրագր­ված մի­ջո­ցա­ռում­ներ «Ազ­գա­յին դրա­մա­հա­վա­քից» սկ­սյալ Թուր­քիո հպա­տակ ազ­գու­թյուն­նե­րի, այդ թվում՝ հատ­կա­պես հա­յե­րի, զին­վո­րագ­րում: Տար­բեր ու­սում­նա­սի­րող­նե­րի կող­մից նշ­վում են տար­բեր թվեր՝ 250-ից մինչև 400 հա­զար հա­յեր կա­յին թուր­քա­կան զո­րա­մա­սե­րում: Եվ չն­շել, որ սա ուղ­ղա­կի պայ­քար էր հայ հե­ղա­փո­խա­կա­նու­թյան և պահ­պա­նո­ղա­կա­նու­թյան միջև, կն­շա­նա­կի շր­ջան­ցել ժա­մա­նա­կի ի­րա­կա­նու­թյան ողջ նկա­րա­գի­րը՝ հե­տա­գա­յում ար­դեն հա­յու­թյան հա­մար ող­բեր­գա­կան շեշ­տադ­րում­նե­րի հիմք հան­դի­սա­ցող): Շահ­նու­րը, բնա­կա­նա­բար, չէր կա­րող պատ­մա­կան այս ի­րո­ղու­թյուն­նե­րի հան­դեպ իր բա­ցո­րոշ վե­րա­բեր­մուն­քը չդրսևո­րել, դրա­նով իսկ դի­մա­զեր­ծե­լով պա­տե­հա­պաշտ և բնավ չար­դա­րաց­վող վի­պա­պաշ­տա­կան հայ­րե­նա­սի­րու­թյու­նը:


Ան­տես առ­նել շահ­նու­րյան դի­տար­կում­նե­րի ճշ­մար­տա­ցիու­թյու­նը, չտես­նել նրա ընդ­հան­րաց­ման (պատ­մա­կա­նո­րեն) հա­վաս­տիու­թյու­նը, նույնն է, թե հե­րո­սա­կան ան­բա­վա­րար­վա­ծու­թյամբ շա­րու­նակ հիա­նալ ան­ցյա­լի ա­րյու­նոտ-ա­նար­դյու­նա­վետ «նվա­ճում­նե­րով»: Արդ, պար­զո­րոշ է, թե ինչ մտայ­նու­թյուն­նե­րի (ազ­գա­յին, քա­ղա­քա­կան, հո­գե­բա­նա­կան) դեմ էր ծա­ռա­նում Շահ­նու­րը՝ «ա­պազ­գաց հայ­րե­նա­սի­րու­թյան», որ ան­փո­խա­րի­նե­լի սի­րով ու գուր­գու­րան­քով էր սնել հայ պար­զու­նակ և հե­ղա­փո­խա­կան միտ­քը՝ դառ­նա­լով կեն­սա­տու ա­վի­շը ազ­գա­յին գոր­ծու­նեու­թյան:


Իբրև մտա­ծո­ղա­կան ա­վյու­նի գրող, Շահ­նու­րը չէր կա­րող ըն­դու­նե­լի հա­մար­վող տե­սա­կետ­նե­րին չհա­կադր­վել ու­րույն դիր­քո­րո­շում­նե­րով. «Ար­տա­քին թշ­նա­մի­նե­րե ա­վե­լի կը փնտ­ռենք ներ­քին թշ­նա­մի­ներ: Դուք մեզ բո­լո­րո­վին տար­բեր տեղ ա­ռաջ­նոր­դե­ցիք: Ան­վերջ հայ­հո­յե­ցիք թուր­քին: Կը նմա­նիք մա­նու­կի մը որ քնա­ցող գա­զա­նի մը վրա խճա­քա­րեր կը նե­տե... Ա­պա ե­թե գա­զա­նը ար­թն­նա՞ր: Ար­թն­ցավ: Մենք կը խոր­հինք, որ ե­թե երբևէ մենք պար­տուե­ցանք ո­րով­հետև անգ­լիա­կան զրա­հա­նա­ւե­րը չէին կր­նար Ա­րա­րա­տը ել­լել... պար­տուե­ցանք նաև ա­նոր հա­մար, որ մենք չէինք կր­նար մեր մե­ջը իջ­նել: Այդ իսկ պատ­ճա­ռով այ­սօր սկ­սած է ինք­նա­ճա­նաչ­ման շր­ջան մը: Բան մը, որ ե­թե ա­վե­լի կա­նուխ ե­ղած ըլ­լար, թերևս այս վի­ճա­կին չհաս­նէինք: Ազ­գա­յին ո­գի պատ­րաս­տե­լե ա­վե­լի, կը ջա­նա­յիք պատ­րաս­տել ամ­բո­խա­յին ուժ»: Ա­մենևին ա­վե­լորդ չէ նշել, որ այս հոր­դո­րը ուղղ­ված էր հայ հե­ղա­փո­խա­կա­նու­թյա­նը: Նրա տագ­նապ­նե­րին խո­րա­պես հա­ղորդ Շահ­նու­րը պետք է հա­մար­վեր «մարդ մը, որ Ա­րա­րատ չու­նի իր հոգ­վույն խո­րը»: Ակն­հայտ է գրո­ղի դեմ ծա­ռա­ցած կու­սակ­ցա­կան վար­չամ­տա­ծո­ղու­թյան կեր­պը՝ շահ­նու­րյան ի­րավ մտա­ծո­ղու­թյան նկատ­մամբ:


Սա­կայն հա­կա­շահ­նու­րյան հիս­տե­րիա­յի ին­նե­րորդ ա­լի­քը պի­տի բարձ­րա­նար 1935 թ. Փա­րի­զի «Ա­պա­գա» թեր­թում տպագր­ված, ա­պա 1969 թ. Սի­մոն Սի­մո­նյա­նի «Սփյուռք» շա­բա­թա­թեր­թում ար­տատպ­ված Շահ­նու­րի «Ա­զատն Կո­մի­տաս» հոդ­վա­ծի առ­թիվ: Այն ժա­մա­նա­կա­կից­նե­րի բնո­րոշ­մամբ դար­ձել էր ազ­գա­յին-հրա­պա­րա­կագ­րա­կան դի­մա­դար­ձու­թյան երևույթ: Պատ­ճա­ռը հոդ­վա­ծում ար­ծարծ­ված գա­ղա­փար­ներն էին՝ անս­քող շեշ­տադ­րու­թյամբ: 1970 թ. տես­նե­լով կր­քե­րի շի­կաց­ման հա­մընդ­հան­րա­կան բնույ­թը, «Յա­ռաջ» օ­րա­թեր­թում, ան­խոնջ Ար­փիկ Մի­սա­քյա­նը, Շահ­նու­րի կող­մից ար­ված լեզ­վա­կան անն­շան բա­րե­փո­խում­նե­րով վերս­տին տպագ­րում է. հա­սա­րա­կա­կան հե­տաք­րք­րու­թյու­նը և պա­հան­ջը ի վեր­ջո «ստի­պում է», որ «Ա­զատն Կո­մի­տա­սը» տպագր­վի ա­ռան­ձին գր­քույ­կով՝ կից ու­նե­նա­լով «Վա­ղը» հա­վե­լա­գի­րը» (Մա­տե­նա­շար «Յա­ռաջ», Փա­րիզ, 1970):


Գրի­գոր Քյո­սե­յա­նին հղած նա­մա­կում Շահ­նու­րը գրում է. ««Փա­րի­զեն ին­ծի կհա­ղոր­դեն թե Երևա­նի գրա­կան շր­ջա­նակ­նե­րը զիս կը քն­նա­դա­տեն ան­սո­վոր բար­կու­թյամբ, չըլ­սե­լու հա­մար մո­լուց­քով: Ա­նոնք հիմն­վեր են իմ մեկ հին գրու­թյան վրա, զիս դա­տա­պար­տե­լու հա­մար: Ինք­զին­քիս պի­տի չթույ­լատ­րեմ հետևիլ ի­րենց օ­րի­նա­կին... այլևս սո­վո­րու­թյուն ե­ղած է Ա­վե­տա­րա­նի խոսք նկա­տել, ա­ռանց հա­կակշ­ռի, Երևա­նեն ե­կած ա­մեն գիր»:
Այս­պի­սի «ա­նար­դա­րա­նա­լի» նկա­տում­նե­րը, ազ­գա­յին ու­ռու­ցիկ հպար­տու­թյամբ և «ող­ջամ­տու­թյամբ», ինչ­պես և ում կող­մից ա­սես ազ­գա­դա­վու­թյուն, սր­բապղ­ծու­թյուն չհոր­ջորջ­վեց: Դույզն-ինչ լույս սփ­ռե­լու հա­մար ի­րո­ղու­թյան վրա, հատ­կան­շա­կան և էա­կան հա­մա­րե­լով խնդ­րո ա­ռար­կա­յի ժա­մա­նա­կա­հունչ լի­նե­լը, չենք կա­րող զանց առ­նել՝ չն­շե­լով Շահ­նու­րի ընդ­հան­րաց­ման ող­բեր­գա­կա­նու­թյու­նը հայ հան­ճա­րի ոչ պա­տա­հա­կան ո­գե­կոչ­մամբ՝ ազ­գա­յին ինք­նա­բա­վու­թյամբ տա­ռա­պող ինք­նա­հիաց­նե­րին, ե­թե սթա­փու­թյան չէր կո­չում, ա­պա «ա­մուր վի­ճա­կի մը հաս­տատ ի­րա­կա­նու­թյանն է» հա­ղորդ դարձ­նում. շա­տե­րի հա­մար իս­պառ ան­հաս­կա­նա­լի, գու­ցե և ա­նըն­դու­նե­լի ի­րա­կա­նու­թյան:


«Թե հա­յը կր­ցեր է դի­մադ­րել դա­րե­րու խոր­տա­կիչ ճն­շու­մին, ինք­նին ար­դեն հաղ­թա­նակ մըն է, փույթ չէ թե ան ե­ղած ըլ­լա լուռ հաղ­թա­նակ մը... աշ­խար­հի տե­սո­ղու­թե­նեն հե­ռու: Նոր հաղ­թա­նա­կը պի­տի գա այ­սօր ևս, քա­նի որ ան­ցյա­լի մեջ ան մեզ շնորհ­ված է բազ­միցս, և մենք այ­սօր կր­նանք թվել ա­նոնց­մե չոր­սը. Ս. Մես­րոպ, Կո­մի­տաս, Կա­թո­ղի­կե և Անդ­րա­նիկ»: Վկա­յա­կո­չե­լով «մեր չորս ա­զա­տու­թյուն­նե­րը», Շահ­նու­րը հրա­տապ է հա­մա­րում («որ­քան ցան­կա­լի պի­տի ըլ­լար») հին­գե­րորդ հաղ­թա­նա­կի գո­յու­թյու­նը՝ միշտ ի խն­դիր ազ­գա­յին կեն­սու­նա­կու­թյան: Ա­սել է, թե հա­յոց լեզ­վի նկատ­մամբ տա­ծած ինք­նա­պաշտ­պան սերն է Շահ­նու­րը կարևո­րել և այս խո­րա­պատ­կե­րի վրա հիմ­նա­զուրկ դա­տո­ղու­թյուն­նե­րով, պար­սա­վա­շունչ մղում­նե­րով, կու­սակ­ցա­խեղ կամ գե­րա­տես­չա­կան հայ­րե­նա­սի­րու­թյամբ ա­նար­գան­քի սյու­նին է գամ­վել մար­դը, գրո­ղը, ո­րը հան­դգ­նել է դրսևո­րել ու­րույն մտա­ծո­ղու­թյուն: Այս ա­մե­նով հան­դերձ, տա­րի­ներ ա­նընդ­մեջ վա­տա­ռողջ, բայց անդ­րդ­վե­լի Շա­հան Շահ­նու­րը բնավ զղ­ջում և հու­սալ­քում չապ­րեց, նույ­նիսկ կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին «կր­ցավ ար­գի­լել վեր­ջին ան­կու­մը». այս­պես ին­քը բնո­րո­շում է Կո­մի­տա­սի տո­կու­նու­թյու­նը՝ դե­պի ներ­կան նե­տած սթա­փեց­նող-ուղ­ղոր­դող հա­յաց­քով. նա՝ Ա­զատն Շահ­նու­րը:


Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ